Ֆրանսիայի ծայրահեղ աջակողմյան ֆրակցիայի առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել է, որ իր կուսակցությունը դեմ է քվեարկելու նախագահ Էմանուել Մակրոնի կենսաթոշակային բարեփոխումներին եւ 2023 թվականի պետական բյուջեին, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Մակրոնը ցանկանում է հաջորդ ամառ սկսել բարեփոխումներ իրականացնել, որոնք հիմնականում բաղկացած են կենսաթոշակային տարիքի բարձրացումից՝ մինչեւ 65 տարեկան։

2023 թվականի բյուջեն կքննարկվի առաջիկա շաբաթներին։