Ֆրանսիան բնական աղետի դրություն կհայտարարի Գվադելուպայում այն ​​բանից հետո, երբ հորդառատ անձրեւների հետեւանքը առաջացացած հզոր «Ֆիոնա» փոթորիկից ջրհեղեղ է սկսվել Ֆրանսիական Կարիբյան կղզում, Twitter-ում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ հավելել, որ բնական աղետի հետեւանքով զոհվել է մեկ մարդ։

«Ֆիոնայի փոթորիկից հետո իմ մտքերը Գվադելուպայի, ջրի տակ քշված մեր հայրենակցի եւ բոլոր տուժածների հետ են: Աղետի չափը կճշտվի, եւ անդրծովյան տարածքների օգնության հիմնադրամը կմոբիլիզացվի»,- ասել է Մակրոնը՝ հավելելով, որ արտերկրյա տարածքների կրտսեր նախարար Ժան-Ֆրանսուա Կարենկոյին խնդրել է մեկնել Գվադելուպա։

Շաբաթ օրը տղամարդը մահացած է հայտնաբերվել այն բանից հետո, երբ նրա տունը ջրհեղեղի հետեւանքով հեղեղվել էր:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պուերտո Ռիկոյում արտակարգ դրություն էր հայտարարել՝ «Ֆիոնա» փոթորկի մոտենալու պատճառով։