Լրատվամիջոցները ցուցադրել են Քադաֆիի նստավայրի թունելների ցանցերի տեսակադրերը։

Մուտքերից մեկի մոտ գոլֆի համար նախատեսված մի քանի փոքրիկ մեքենա է հայտնաբերվել։ Ապստամբական բանակի հրամանատարների կարծիքով, տեղաշարժման հենց այդ միջոցներն են վերջին օրերս ծառայել Մուամար Քադաֆիին եւ նրա մերձավորներին։

Խոսքը գնդապետի եւ նրա որդիների «գերբնական» կարողության մասին է՝ անսպասելիորեն հայտնվել քաղաքի ցանկացած վայրում՝ միաժամանակ աննկատ մնալով պարեկներից, իսկ հետո անհետանալ, հայտնում է Ytro.ru-ն։

Ապստամբներն արդեն մի քանի ստորգետնյա գաղտնարաններ են գտել։ Դրանք բոլորն էլ պաշտպանված են ռմբակոծություններից, ապահովված կապի միջոցներով եւ մթերքի պաշարով, որը թույլ կտա դիմանալ մի քանի շաբաթ։