Վեբում գործող ցանկացած բիզնես SEO ծառայությունների խիստ կարիք ունի։

Կայք ստեղծելը բավարար չէ։ Կայքը պետք է օպտիմիզացված լինի որոնողական համակարգերի համար։ Կայքի կոնտենտը պետք է համապատասխան լինի օպտիմիզացման ստանդարտներին, որպեսզի ձեր կայքը Google կամ այլ որոնողական համակարգերը ավելի բարձր դասեն ձեր մրցակիցների կայքերից, և արդյունքում ունենաք կայքի այցելուներ։

Պատկերավոր ասած՝ կայքը, ձեր վիրտուալ բիզնեսն է։

Ի՞նչ բիզնեսով եք զբաղվում․ հագուստի վաճառք, կլինիկա, գեղեցկության սրահ, արտադրություն և այլն։ Բոլոր դեպքերում բիզնեսն ունենում է շենքային որևէ հաստատություն, որտեղ և իրականացնում է իր գործունեությունը։ Գործարարն իրականացնում է նորոգում, կահավորում այն, հարդարում  ներսից և դրսից, որպեսզի գրավիչ լինի։ Ընդունում է աշխատակիցներ, որոնց հետ ծանոթացման աշխատանք է տանում, որպեսզի նրանք հաճախորդների հարցերին կարողանան պատասխանել, իսկ արդեն գոհ հաճախորդը կատարում է իր որոշումն ու իրականացնում գնում։ Այսինքն շենքային պայմանները և այլ ակտիվները օգնում են, որպեսզի գործարարը եկամուտ ունենա։ 

Վեբկայքը և սոցիալական էջերը ձեր նույն ակտիվներն են, որոնց գործարարը պետք է մոտենա նույն հոգատարությամբ, հակառակ դեպքում հաճախորդը կգնա մրցակցի մոտ։

Սակայն այստեղ կան մի քանի խոչընդոտնեը։

․ Նախևառաջ գործարարների մոտ չկա հստակ պատկերացում, որ վեբկայքն ու սոցէջերը դրանք բիզնեսի լրջագույն ակտիվներ են։ Եվ հատկապես վեբկայքն է, որ օնլայն տիրույթում «բիզնեսի սեփական գրասենյակն է»։

․ Ոչ բոլորն են հասկանում կայքի «նորոգումից և կահավորումից»։

․ Ավելորդ են համարում վեբտիրությում անհրաժեշտ ծախսերը։

․ SEO մասնագետ չեն գտնում։

Pradix ընկերությունն առաջարկում է SEO-ի համապարփակ ծառայություններ։

Տեխնիկական SEO, Off-page SEO, On-page SEO և կոնտենտի պատրաստում։

Pradix-ի թիմը SEO ծառայություններ է մատուցում արդեն 15 տարի։

Ընկերության կողմից կոնտենտի պատրաստման լեզուներն են՝

․ Հայերենը

․ Անգլերենը

․ Ռուսերենը

Թեմաները՝ ամենատարբեր են, որովհետև մեր թիմում աշխատում են պրոֆեսիոնալ  կոնտենտի հեղինակներ, լրագրողներ, թարգմանիչներ։ Ընդ որում հեղինակները ստեղծում են կոնտենտը հաճախորդին անհրաժեշտ լեզվով, այսինքն՝ այն նեյթիվ է, ոչ թե թարգմանություն։

Եթե ցանկանում եք ճշտել գները, ապա կարող եք կապվել ընկերության հետ [email protected] հասցեով, կամ զանգահարելով +37491073313 հեռախոսահամարով։