Զինված տղամարդը ներխուժել է Վրաստանի բանկի Քութայիսի մասնաճյուղ, նշել է երկրի ՆԳՆ-ն։

«Նախնական տեղեկատվությամբ՝ Վրաստանի բանկի մասնաճյուղ է ներխուժել զինված մի տղամարդ։ Հարձակման մասին տեղեկությունն ստանալով՝ ոստիկանության աշխատակիցներն անհապաղ արձագանքման ռեժիմով շրջափակել են պատահարի վայրը»,- նշվել է ՆԳՆ-ի կայքում տեղադրված  հայտարարությունում։

Գերատեսչության տվյալներով՝ Քութայիսում, բանկի մոտ մոբիլիզացվել են իրավապահ մարմինների աշխատակիցները։

Մինչ այդ «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով ականատեսներին, տեղեկացրել էր, որ դիմակով զինված տղամարդը   ներխուժել է Քութայիսի բանկերից մեկը եւ պատանդներ վերցրել՝ պահանջելով 2 միլիոն, բայց հայտնի չէ, թե ինչ արժույթով։