Իսպանիայում ձերբակալել են իտալական «Նդրանգետա» մաֆիայի հետ կապված կազմակերպված հանցավոր խմբավորման 32 անդամի, հայտնում է Եվրոպոլը։

Հանցավոր խմբավորումը, որի անդամները նկարագրվում են որպես շատ դաժան, ենթադրվում է, որ կապված է Իսպանիայի եւ Իտալիայի միջեւ կոկաինի եւ մարիխուանայի ապօրինի շրջանառության, եւ իսպանական անշարժ գույքի մեջ հանցավոր շահույթի ներդրման հետ:

Ձերբակալվածների թվում կան իտալացիներ, ալբանացիներ եւ հունգարացիներ։

Իշխանությունները առգրավել են 18 կգ ամֆետամին, 4,5 կգ կոկաին, հրազեն, 300.000 եվրո կանխիկ գումար եւ 600 կանեփի բույս։

Գործողությունն իրականացվել է Միջերկրական ծովի Իբիցա կղզում, որին մասնակցել են իսպանական քաղաքացիական գվարդիայի, իտալական կարաբիներների եւ ֆինանսական գվարդիայի 500 աշխատակիցներ՝ ոստիկանության եւ արդարադատության եվրոպական մարմինների, Եվրոպոլի աջակցությամբ: