Ավելի քան 200 դիակ է հայտնաբերվել Տրիպոլիի մոտակա հոսպիտալներից մեկում, հաղորդում է Sky News-ը:

Կենդանի մնացած ականատեսները` Աբու-Սալիմ շրջանի հոսպիտալի հիվանդները հայտնել են, որ իրենք օրերով մնացել են անօգնական եւ ստիպված են եղել հետեւել, թե ինչպես են տեղավորում դիակները:

Բժիշկները լքել են հոսպիտալը մինչեւ Լիբիայի մայրաքաղաքի համար դաժան մարտերը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ապստամբները հայտնաբերել էին կալանավորվածների 150 դիակ:  Ենթադրվում է, որ նրանց սպանել էր  Քադաֆիի Բաբ ալ Ազիզիա համալիրի թիկնազորը` Տրիպոլիից փախուստից առաջ:

Նշենք, որ Լիբիայում կալանավորվածների զանգվածային սպանության մասին նախօրեին հայտնել  էր Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը: