Ղրղըզստանը զգուշացրել է իր քաղաքացիներին՝ զերծ մնալ օտարերկրյա ռազմական հակամարտություններին մասնակցելուց, ինչի համար քրեական պատիժ է սպառնում։  

«Ղրղըզստանի Հանրապետության դեսպանատունը ՌԴ տարածքում ժամանակավորապես գտնվող Ղրղըզստանի Հանրապետության քաղաքացիներին նախազգուշացնում է՝ զերծ մնալ օտարերկրյա պետությունների տարածքում զինված հակամարտություններին կամ ռազմական գործողություններին մասնակցելուց»,-ասվում է հաղորդագրության մեջ։   

Նշվում է նաեւ, որ այլ երկրների տարածքում ռազմական գործողություններին մասնակցելու համար Ղրղըզստանի քաղաքացիներին սպառնում է մինչեւ 10 տարի ազատազրկում՝ գույքի կալանմամբ։