Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը բացառել է երկրում մոբիլիզացիայի հնարավորությունը։ Նրա խոսքով` երկրում դրա ներդրման հարց չի քննարկվում։

«Մոբիլիզացիան մեր մասին չէ, Բելառուսի ժողովուրդը եւ երկիրն առանց այդ էլ արդեն մոբիլիզացված են»,- ասել է նա լրագրողներին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ հանդիպումից հետո:

Ընդ որում, նա հավելել է, որ Բելառուսի Հանրապետության զինված ուժերը պատրաստ են «հակազդել դրա համար նախատեսված ուժերով եւ միջոցներով», այն է՝ խաղաղ ժամանակների անձնակազմըով որը կատարում է երկրի եւ սահմանադրական կարգի պաշտպանության խնդիրներն իր տարածքում։ Վոլֆովիչը նաեւ ընդգծել է, որ Բելառուսը որեւէ մեկի համար վտանգ չի ներկայացնում, իսկ ժողովրդական աշխարհազորի խնդիրն իրենց երկիրը պաշտպանելն է։