Թուրքական Baykar ընկերությունն այս ամիս Արաբական Միացյալ Էմիրություններ է առաքել 20 մարտական անօդաչու թռչող սարք եւ կարող է ավելի շատ վաճառել, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու թուրքական աղբյուրներ։
ԱՄԷ-ն եւ նրա դաշնակից Սաուդյան Արաբիան փորձում են օգտագործել Թուրքիայի հետ իրենց մերձեցումը Իրանի «անվտանգության աճող սպառնալիքին» դիմակայելու համար, ասում են աղբյուրները:
Բանակցություններին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ Աբու Դաբին եւ Ռիադը բանակցություններ են վարում Անկարայից Bayraktar TB2 անօդաչու սարքեր գնելու շուրջ։
Թուրք բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է, որ Թուրքիան մի քանի անօդաչու թռչող սարքեր է ուղարկել ԱՄԷ։





























