Նիգերիայի մայրաքաղաքում ՄԱԿ-ի ներկայացուցչության շենքում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ծայրահեղական իսլամիստական «Բոկո Հարամ» (Boko Haram) շարժումը, հայտնում է Independent.com-ը:

Աբուջայում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակում պայթյունը տեղի էր ունեցել օգոստոսի 26-ին: Զոհվել էր 18 մարդ:

«Բոկո Հարամ» շարժումը հիմնադրվել է 2002 թ.: Կազմակերպության գլխավոր նպատակը Նիգերիայի ամբողջ տարածքում շարիաթի հաստատումն ու արեւմտյան կենսաձեւի վերացումն է: