Դերասան Մել Գիբսոնը եւ նրա նախկին ընկերուհին` Օքսանա Գրիգորեւան, հարաբերությունների խզելուց հետո իրավաբանական համաձայնության են հանգել, ասված է Լոս Անջելեսի դատարանի որոշման մեջ, հաղորդում է BBC Russian-ը: 2010 թ. հունվարի 6-ին Գիբսոնը ծեծել էր Գրիգորեւային, երբ վերջինս գրկում էր նրանց նորածին աղջկան` Լյուսիային: Հարվածի հետեւանքով  Գրիգորեւայի առաջին ատամը ջարդվել էր:

2010 թ. գարնանը Գիբսոնը բաժանվել էր Գրիգորեւայից: Դրանից հետո նրանք պայքարում են Լյուսիայի խնամակալության իրավունքը ստանալու համար: 54-ամյա դերասանը որոշել էր խոստովանել իր արարքը, որից հետո նրան դատապարտել էին երեք տարվա պայմանական ազատազրկման, տուգանքի եւ հասարակական աշխատանքների:

Վերջերս կնքված գործարքի մանրամասները հայտնի կդառնան բաց դատալսման ժամանակ, որը տեղի կունենա Լոս-Անջելեսում օգոստոսի 31-ին, հաղորդում է Reuters-ը: Դերասանը արդեն յոթ երեխա ունի նախկին ամուսնությունից, որը տեւել է 28 տարի եւ համարվում է Հոլիվուդյան երկարատեւ ամուսնություններից մեկը, նշում է BBC-ն: