Ղազախստանի խորհրդարանի Սենատի (վերին պալատ) պատգամավորները հինգշաբթի ընդունել են օրենք, որով պետական տոների ցանկից հանվում է հանրապետության Առաջին նախագահի օրը։ Նիստը հեռարձակվում է օրենսդիր մարմնի կայքում։
«Առաջարկվում է հանել Առաջին նախագահի օրը՝ դեկտեմբերի 1-ը, պետական տոների ցուցակից»,- նշվել է Սենատի սոցիալ-մշակութային զարգացման եւ գիտության կոմիտեի եզրակացությունում։





























