Փորձագիտական եզրակացությունը ցույց է տվել, որ Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանի մոտ գտնվող մի շարք բնակավայրեր, որոնք ենթարկվել են ռադիոակտիվ աղտոտման, պիտանի կդառնան բնակության համար միայն 20 տարի անց:
Այդ տվյալները, որոնք այսօր հրապարակել են կառավարական փորձագետները, փաստացի ձախողում են «Ֆուկուսիմա-1» շրջանի բնակիչների` տուն վերադառնալու հույսերը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Փորձագետների գնահատմամբ, մոտ 20 տարի կպահանջվի տարածքների ապաակտիվացման համար, որոնց վրա ճառագայթումը գերազանցում է տարեկան 200 միլիզիվերտը: Ճապոնական օրենքների համաձայն, բնակելի են միայն այն տարածքները, որոնց վրա ճառագայթումը չի գերազանցում տարեկան 1 միլիզիվերտը:
Մարտին տեղի ունեցած «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարի հետեւանքով ճապոնական իշխանությունները տարահանել են 80 հազար մարդու:




























