Մահացու ելքով վրաերթ է եղել այսօր` օգոստոսի 27-ին, ժամը  00.05-ի սահմաններում, Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 1-ին կմ-ին:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենայի 47-ամյա վարորդը  վրաերթի է ենթարկել 38-ամյա Աննա Հակոբյանին, ով տեղում մահացել է:

Կատարվում է քննություն: