Այսօր` օգոստոսի 27-ին, երկու պայթյուն է տեղի ունեցել Աֆղանստանի հարավում` Կանդագար քաղաքում: 4 մարդ զոհվել է, 45-ը` վիրավորվել: Ականապատված ավտոմեքենան պայթել է քաղաքային գլխավոր հիվանդանոցի հարեւանությամբ: Այնուհետեւ մահապարտը պայթեցրել է ոստիկանական զորանոցների մոտակայքում ականապատված ավտոմեքենաները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Դրանից 3 ժամ առաջ 4 մարդ զոհվել եւ 22-ը վիրավորվել էին Գիլմենդ նահանգում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով. Պայթյունը տեղի էր ունեցել Լաշկար-Գահ քաղաքում` բանկի մոտակայքում, որտեղ մարդիկ եկել էին աշխատավարձ ստանալու համար: Տուժածների մեջ կան 10 զինվոր եւ 6 ոստիկան: Դեռեւս ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել պայթյունի համար:




























