Իտալիան պատրաստվում է երկու բազմամիլիոնանոց հարսանիքի, որոնք տեղի կունենան Հռոմից ոչ հեռու գտնվող դղյակում եւ երկրի հարավային ափին:
«Ֆորմուլա 1»-ի մագնատ, միլարդատեր Բերնի Էքլսթոունի դուստրը` Պետրա Էքլսթոունն ամուսնանում է անգլիացի Ջեյմս Սթանտի հետ այն դղյակում, որտեղ տեղի է ունեցել նաեւ Թոմ Քրուզի եւ Քեթի Հոլմսի հարսանեկան արարողությունը:
Նույն օրը Իտալիայի հարավում տեղի կունենա ռեժիսոր Սոֆի Կոպոլայի` լեգենդար ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի դստեր հարսանիքը: Նա ամուսնանում է իր երկու երեխաների հոր` ֆրանսիական ռոք խմբի երաժիշտ Թոմաս Մարսի հետ, գրում է բրիտանական «The Telegraph»-ը:
Հարսանեկան արարողություններին մասնակցելու համար հյուրեր են ժամանում աշխարհի տարբեր երկրներից: Սոֆի Կոպոլայի հարսանիքին լինելու են հոլիվուդյան այնպիսի հանրահայտ աստղեր, ինչպիսիք են Նիկոլաս Քեյջը, Ջորջ Լուկասը, Սթիվեն Սպիլբերգը, Ռոբերտ դե Նիրոն եւ Ալ Պաչինոն:




























