«Ես համարում եմ, որ Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու Ռուսաստանի հնարավորությունները բավականին մեծ են»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Նորավանք» հետազոտությունների կենտրոնի փորձագետ Սեւակ Սարուխանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ու՞մ հետ է հիմնականում մրցակցում Ռուսաստանը Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հարցում, եւ որքա՞ն են Ռուսաստանի հնարավորությունները այլ երկրների հետ մրցակցությունում հաղթելու համար։

Նա համոզմունք հայտնեց, որ ատոմակայանի շինարարությունը չի կարող իրականացվել մեկ երկրի ընկերության կողմից, քանի որ վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ ատոմակայաններն աշխարհում սկսել են կառուցվել մի քանի երկրների համատեղ ջանքերով։ Բացառություն չի լինի նաեւ այս դեպքը, եւ Ռուսաստանի հետ ատոմակայանի կառուցմանը կմասնակցեն այլ երկրների ընկերություններ եւս։