ԱՄՆ-ում բնական աղետի հետեւանքով առնվազն 19 մարդ է զոհվել: Ինչպես հաղորդում է «Ազատությունը», կիրակի օրը «Այրին» փոթորիկը թուլացել է, ինչը թույլ է տվել օթերեւութաբաններին նվազեցնել նրա կարգավիճակը մինչեւ արեւադարձային մրրիկի: Առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 4 մլն մարդ: Նախնական գնահատականներով, արեւադարձային մրրիկից ապահովագրման ենթակա վնասը կկազմի 2-3 մլն դոլար:
Իշխանություններին առավել մեր անհանգստություն է պատճառում ջրհեղեղի սպառնալիքը: Ջրհեղեղի վտանգի մասին հայտարարվել է Նյու Ջերսի, Փենսիլվանիա, Նյու-Յորք, Քոնեքթիքութ, Մասաչուսեթս, Վերմոնթ, Նյու Հեմփշիր եւ Մեն նահանգների որոշ տարածքներում:
Ուժեղ անձրեւները շարունակվում են Վերմոնթում` Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային ափերին: Ջուրը արագ տարածվում է, արդեն ջրի տակ են հայտնվել մի քանի փոքր քաղաքներ:




























