Իսրայելն իր զորքերը մոտեցրել է Եգիպտոսի սահմանին, քանի որ տեղեկություններ ունի, թե «Իսլամական Ջիհադ» կազմակերպությունը նոր ահաբեկչություն է պատրաստում հարավային սահմանին: ՑԱԽԱԼ-ի գլխավոր շտաբի պետ Բենի Գանցը պահանջել է ամրացնել զորախումբը Իսրայելի եւ Եգիպտոսի սահմանին:

Ամրացվել է նաեւ սահմանը Գազայի հատվածում, հաղորդում է MIGnews.com-ը` վկայակոչելով «Գոլոս Իզրայիլա» ռադիոկայանը: