Եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ հուլիսի սկզբից աճել է 1,45-ի, հաղորդում է Handelsblatt-ը: Անցած շաբաթվա ընթացքում  դոլարի փոխարժեքը տատանվել է 1,40-ից 1,45-ի սահմաններում:

Հետագա նվազման վրա, ըստ բորսայի թրեյդերների, ազդել է ԱՄՆ դաշնային պահուստային հիմնադրամի ղեկավար Բեն Բեռնանկեի ելույթը օգոստոսի 26-ի տարեկան ժողովում: Այն ժամանակ Բեռնանկեն հայտարարել էր, թե ԳՊՀ-ն միջոցներ ունի ԱՄՆ տնտեսությունն ակտիվացնելու համար, թեեւ չի նշել, թե որոնք են այդ միջոցները:

Credit Agricole-ի վերլուծաբան Մայքլ Քերրիի խոսքով, եթե տնտեսության անկումը շարունակվի, ԴՊՀ-ին անհրաժեշտ կլինի միջոցներ ձեռնարկել դրամային քաղաքականության հետագա թուլացման համար: