Ոստիկանության Աշտարակի բաժնում այսօր` օգոստոսի 29-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 01.30-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ճանապարհի 6-րդ կմ-ին BMW մակնիշի ավտոմեքենան ընկել է փոսը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: