Սյունիքի մարզում, օգոստոսի 28-ին, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Խնձորեսկ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ եւ մեկ զոհ:
Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները պարզել են, որ իրար են բախվել «ՎԱԶ 2121» մակնիշի 52 ԼՕ 847 համարանիշի եւ «ՎԱԶ 2109» մակնիշի 65 ՍՕ 893 համարանիշի ավտոմեքենաները,ինչի հետեւանքով «ՎԱԶ 2109» ավտոմեքենայի վարորդ, 20-ամյա Արսեն Բաբայանը, ուղեւոր`19-ամյա Բաբիկ Գասպարյանը եւ «ՎԱԶ 2121» ավտոմեքենայի ուղեւոր` 35-ամյա Աիդա Մարգարյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Փրկարաները տուժածներին դուրս են բերել ավտոմեքենաներից, ցուցաբերել առաջին բուժօգնություն եւ հանձնել շտապ օգնության աշխատակիցներին:
Տուժածները տեղափոխվել են Գորիս քաղաքի հիվանդանոց, որտեղ Բ. Գասպարյանը մահացել է: Ա.Բաբայանի եւ Ա.Մարգարյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր:




























