Երեւանում օգոստոսի 27-ին, Ռուբինյանց փողոցի թիվ 27 հասցեում գտնվող կահույքի ֆաբրիկայի 2-րդ հարկում հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտամշակման արտադրամասի մի հատվածում` էլեկտրական հոսանքի կարճ միացման պատճառով:
Հրդեհի հետեւանքով այրվել է արտադրամասը` մոտ 50 քմ մակերեսով, եւ ներսում եղած փայտե կիսաֆաբրիկատները:
Կատարվում է քննություն:




























