«Միսիս երկրագունդ» գեղեցկության մրցույթի հաղթող է ճանաչվել ռուսաստանցի Ալիսա Կրիլովան: Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել ամերիկյան Կալիֆորնիա նահանգում` Ռանչո-Միրաժ քաղաքում:

Մրցույթի կազմակերպիչը` «Կարիքավոր կանայք» բարեգործական ընկերության նախագահ Թրեյսի Քեմբլը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Ռուսաստանի ներկայացուցիչը առաջին անգամ է նվաճում թագուհու թագը մրցույթի 15-ամյա պատմության մեջ:

«Միսիս երկրագունդ» մրցույթն առաջին անգամ անցկացվել է 1996 թվին:

Նշենք, որ մրցույթին մասնակցել են մոտ 40 երկրների գեղեցկուհիներ: