Ճապոնիայի կառավարությունը` վարչապետ Նաոտո Կանի գլխավորությամբ ամբողջ կազմով հրաժարական է տվել:
Հիշեցնենք, որ Ճապոնիայի հաջորդ վարչապետ կդառնա ֆինանսների նախարար Իոսիհիկո Նոդան:
Նախօրենին ներկուսակցական ընտրությունների արդյունքում նա ընտրվել է իշխող Ճապոնիայի դեմոկրատական կուսակցության առաջնորդ, հետեւաբար նա կգլխավորի կառավարությունն առաջիկա 5 տարում:
Օրերս Նաոտո Կանը հայտարարել է, որ հրաժարական է տալիս վարչապետի եւ իշխող կուսակցության առաջնորդի պաշտոններից:



























