Թերթը գրում է, որ իր ունեցած տղեկություններով, արդեն մի քանի օր Երեւանի փողոցներից Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն են տարվում «գոլդ» համարանիշներով «անկապ» մեքենաներ: Այստեղ վարորդներից փորձում են պարզել, թե ինչպես եւ ինչ միոցներով են նրանք ձեռք բերել իրենց էլիտար պետհամարանիշները:
«Երեկ ոստիկանությունից ըստ էության հաստատեցին այս տեղեկությունը, հավելելով, որ դա կապված է վերջերս Ճանապարհային ոստիկանությունում բացահայտված յուրացումների հետ: Վերջին ժաանակաշրջանում ՃՈ-ում շատ անհանգիստ վիճակ է: Օրերս բացահայտվել էր, որ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանը շուրջ 57 մլն դրամ է յուրացրել; Օգոստոսի 4-ին էլ Ճանապարհային ոստիկանության քննական բաժնի վրա դիմակավոր հատուկջոկատայիններ էին հարձակում գործել` կաշառակեր աշխատակցուհուն ձերբակալելու համար: Ըստ գործի նյութերի` ՃՈ Երեւանի թիվ երեք հաշվառման քնական բաժնի աշխատակցուհի Ասյա Ավագյանն առանց թեստավորման եւ քննության հանձնելու`կարճ ժամկետում վարորդական իրավունքի վկայական տրամադրելու համար 180 հազար դրամ է պահանջել: Ասյա Ավագյանը կալանավորվել է»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:




























