Ղազախստանում այսօր՝ օգոստոսի 30-ին, նշում են Սահմանադրության օրը։

Ղազախստանի Սահմանադրությունը գոյություն ունի 1995 թվականից։ Համաձայն սահմանադրության՝ Ղազախստանում բարձրագույն արժեքներ են կյանքը, մարդու իրավունքներն ու ազատությունները, հայտնում է «Նովոստի Կազախստանը»:

Զինվորական շքերթն ընդունել է Ղազախստանի նախագահ, Զինված ուժերի գլխավոր հրամանատար Նուրսուլթան Նազարբաեւը։ Այս տարի մայրաքաղաքի գլխավոր հրապարակով կանցնի 250 միավոր զինտեխնիկա։