Մոսկվայում ձերբակալվել է Կալինինգրադի մի բնակիչ, ով ապակե շիշ է նետել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի մեքենայի ուղղությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում օգոստոսի 30-ին:
Որոշ տվյալներով, տղամարդը «առողջական խնդիրներ ուներ»:
Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել:




























