Ռուսաստանի Բանկի առաջին փոխնախագահ Գենադի Մելիքյանը որոշել է լքել պաշտոնը, որոշումը բացարձակ ինքնակամ է ընդունվել։ Այս մասին «Կոմերսանտին» հայտնել է ինքը՝ Մելիքյանը։

«Այդ որոշումն ինքս եմ կայացրել։ Ընդ որում, ուզում էի հեռանալ դեռ անցած տարվա դեկտեմբերին, սակայն Ռուսաստանի ԿԲ  նախագահ Սերգեյ Միխայլովիչը շատ էր խնդրում ինձ մնալ»,- ասել է Մելիքյանը թերթին տված հարցազրույցում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Մելիքյանի հնարավոր հրաժարականի մասին սկսել էին խոսել, երբ անհրաժեշտ էր շտապ կերպով փրկել Ռուսաստանի ամենամեծ բանկերից մեկը՝ Մոսկվայի բանկը, երբ բանկի 46,48 տոկոսը գնել էր ՎՏԲ-ն, ինչից հետո պարզվել էր, որ այդ փողերի մեծ մասը տրվել էր բանկի նախկին ղեկավար եւ բաժնետեր Անդրեյ Բորոդինի հետ կապ ունեցող ընկերություններին։

Ֆինանսների նախարարությանը մոտ կանգնած աղբյուրի համաձայն՝ Գենադի Մելիքյանին փոխարինողի հարցը կլուծվի այս շաբաթվա ընթացքում։