Մոսկվայի մետրոյի կայարաններից մեկում` «Կոմսոմոլսկայա»-ում, այսուհետեւ այլ բնակավայրերի բնակիչների մուտքն արգելվում է: Այժմ այդ կայարանից կարելի է օգտվել միայն Մոսկվայի կամ Մոսկովյան շրջանի բնակչի սոցիալական քարտի առկայության դեպքում, հայտնում է «Էխո Մոսկվին»` վկայակոչելով Մոսկովյան մետրոպոլիտենը:
Մետրոպոլիտենի մամուլի քաղտուղար Պավել Սուխարնիկովը հայտնել է, որ այդ ռեժիմը կարող է պահպանվել նաեւ ներկայումս իրականացվող վերականգնողական աշխատանքներից հետո:



























