«Յունիբանկը» պրոմո-կետ  է բացել Երեւանի Մարգարյան 23/6 հասցեում գտնվող «Կայզեր» սուպերմարկետում  (Աջափնյակ վարչական շրջան):  Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պրոմո-կետի աշխատակիցները հաճախորդներին ներկայացնում են սպառողական վարկավորման պայմանները, պարզաբանում վարկավորման գործընթացը եւ օգնում վարկային հայտի լրացման գործում: Պրոմո-կետի առկայությունը հնարավորություն է ընձեռում  հաճախորդների համար առավել հարմարավետ դաձնել սպառողական վարկերի ձեւակերպման գործընթացը` սուպերմարկետի տարածքում գտնվող «Mobile Centre» խանութ-սրահից բջջային հեռախոսներ եւ այլ տեխնիկա գնելու ժամանակ:

Վարկերը տրամադրվում են բացասական վարկային պատմություն չունեցող ֆիզիկական անձանց: Վարկավորման պայմանները հետեւյալն են` վարկի գումարը` մինչեւ 500 հազ. դրամ, ժամկետը` 24 ամիս, տոկոսադրույքը` 20% տարեկան: Կանխավճար Բանկը չի պահանջում: Վարկավորման համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ` անձնագիր, սոցիալական քարտ եւ տեղեկանք աշխատավայրից: Վարկային հաշվի բացումը եւ սպասարկումն իրականացվում է անվճար:

Նշենք, որ «Յունիբանկի» պրոմո-կետերը գործում են նաեւ  «Նիքս»,  «Ֆայն» եւ «Mobile Centre» տեխնիկայի խանութ-սրահներում, M&S կահույքի սրահում եւ  «Ավիատրանս» ավիագործակալությունում: