Ալժիրը փակում է Լիբիայի հետ իր հարավային սահմանը, հաղորդում է տեղական մամուլը` վկայակոչելով դիվանագիտական շրջանակների իր աղբյուրը: Համապատասխան կարգադրություն է տրվել սահմանապահներին Լիբիայում ստեղծված «անհանգիստ դրության» կապակցությամբ, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով լրատվամիջոցները:

Ալժիրի իշխանությունները պաշտոնապես չեն մեկնաբանում այդ տեղեկությունը, հայտնում է RBC.ru-ն:

Ալժիրի կառավարության պաշտոնատար անձանց կարծիքով, Լիբիայում իրադրությունն անհանգստություն է առաջացնում, քանի որ Ազգային անցումային խորհրդի շարքերը կարող էին ընդգրկվել ծայրահեղ իսլամիստներ: Լիբիայի Ազգային անցումային խորհուդը ժխտում է այդ մեղադրանքները եւ Ալժիրին կշտամբում է Քադաֆիի ընտանիքի անդամներին ապաստան տալու համար: