Սեպտեմբերի 1-ին հանրապետության աշակերտները նոր ուսումնական տարին կսկսեն հատուկ ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ  տպագրված օրագրերով:

Հայաստանի Անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների հանրային կապերի պատասխանատու Արեւիկ Բադալյանի ներկայացմամբ, աշակերտներն Անկախության տոնին ընդառաջ որպես նվեր կստանան պետական դրոշի գույներով տպագրված օրագրերը, որոնց վրա պատկերված են ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի տարբերանշանն ու կարգախոսը` «Հայաստանը դու ես»: Օրագրի էջերին տպագրվել են Հայաստանի օրհներգը եւ տերունական աղոթքը, տեղեկատվություն Հայաստանի զինանշանի, պետական տոների, հիշատակի օրերի եւ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու տոների մասին: