Great Wall Motors-ը նախատեսում է սկսել վեցանիվ պիկապների սերիական արտադրությունը՝ Shanhai Poer մոդելի հիման վրա։ Այս մասին տեղեկացրել է «Չինական ավտոմեքենա» պորտալը։
Նշվել է, որ ընկերությունը նախատեսում է թողարկել վեցանիվ Shanhai Poer-ի երկու տարբերակ՝ տարբեր դիզայններով։ Դրանցից մեկը կարտադրի ոչ թե Great Wall-ը, այլ չինական Cyberspace թյունիգ-ատելիեն։ Չի բացառվում, որ ավտոմեքնենան կունենա 3 լիտրանոց շարժիչ՝ 354 ձիաուժով եւ 9 աստիճան ավտոմատ փոխանցատուփով։ Բացի այդ, մեքենան, ամենայն հավանականությամբ, կունենա հիբրիդային ուժային կայանք։
Թե երբ Shanhai Poer բազայի հիման վրա ստեղծվող վեցանիվ պիկապը սերիական արտադրության կդրվի՝ այդ մասին չի տեղեկացվում։





























