Սիրիայի Համա քաղաքում նախորդ գիշեր զինվորները երկու շրջաններում շուրջկալներ են կազմակերպել: Տեղի իրավապաշտպանները հաղորդում են, որ լսվել են կրակոցներ, քաղաք են մտցվել տանկեր:

Միաժամանակ, ըստ այլ տեղեկությունների, գնդացիրներով բեռնված բեռնատարներն ու զինվորներով լի ավտոբուսները կենտրոնացվել են քաղաքի հյուսիսային հատվածում, հաղորդում է «Ազատությունը»:

Ավելի վաղ սիրիական իշխանությունները հայտարարել էին, որ Համայում հակակառավարական ցույցերը ճնշելու 10-օրյա գործողությունից հետո որոշել են զորքեր մտցնել: