Ամերիկյան համակարգչային Akamai Technologies Inc. ընկերության աշխատակցին 15 տարվա ազատազրկում է սպառնում Իսրայելի օգտին լրտեսության համար:

2006թ. Բոսթոնի բնակիչ Էլլիոթ Դոքսերը Իսրայելի հյուպատոսություն հաղորդագրություն է ուղարկել, որում գրել է, թե «պատրաստ է ցանկացած տեղեկություն հայտնել գումարի դիմաց»:

Հյուպատոսությունը կապվել է ՀԴԲ-ի հետ: ՀԴԲ-ի գործակալը, ներկայանալով որպես իսրայելական գործակալ, կապի մեջ է մտել Դոքսերի հետ, եւ վերջինս 18 ամիս շարունակ նրան տեղեկություններ է հայտնել ընկերության հաճախորդների եւ տեխնոլոգիաների մասին:

Դոքսերն իրեն մեղավոր է ճանաչել արդարադատության հետ գործարքի շրջանակներում:

Ամերիկյան դատախազությունը շնորհակալություն է հայտնել Իսրայելին հակագործակցության համար, հաղորդում է MIGnews.com-ը: