Lexus-ը ցուցադրել է Lexus UX-300e Battery EV էլեկտրաքրոսովերի նոր տարբերակը, որի մոտ զգալիորեն ավելացվել է էլեկտրաքարշի ընթացքի պաշարը, գրում է Automotive world-ը:
2005 թվականին RX 400h քրոսովերի թողարկումից ի վեր՝ աշխարհում առաջին հիբրիդային ամենագնաց Lexus-ը շարունակում է նոր էլեկտրաքարշի մոդելների մշակումը։
UX քրոսովերի թարմացված տարբերակը ներառում է նոր մշակված մարտկոցով մոդել, որի հզորությունը 54,4 կՎտժ-ից մինչեւ 72,8 կՎտժ է: Արդյունքում քրոսովերի մեկ լիցքավորման միջակայքը կազմել է 450 կմ:
Էլեկտրաքարի առավելագույն հզորությունը կազմել է 203 ձիաուժ։
Ընկերությունը նշել է, որ ղեկի էլեկտրաուժեղացուցիչը (EPS) եւ արոմատիզատորները օպտիմալ կերպով կարգավորվել են ամբողջովին էլեկտրական մոդելի համար։





























