Արեւմուտքը լուրջ միջոցներ է ձեռնարկում ՀԱՊԿ-ը փլուզելու համար, հայտարարել է Բելառուսի հանրապետության պետանվտանգության կոմիտեի նախագահ, գեներալ-լեյտենանտ Իվան Տերտելը։
«Հավաքական Արեւմուտքի նպատակը պարզ է, այն է՝ աշխարհաքաղաքական առաջնահերթությունները փոխելը։ Արեւմուտքը կենտրոնացել է հետխորհրդային տարածքում մրցակից ստեղծելու նպատակների իրականացումը կանխելու վրա։ Փաստորեն, գործընթաց է ընթանում՝ ուղղված ՀԱՊԿ-ի փլուզմանը, լուրջ միջոցներ են ձեռնարկվում՝ թույլ չտալու այնպիսի ինտեգրացիոն ձեւավորում, ինչպիսին ԵՏՄ-ն է»,-ասել է նա։





























