Գործարարներ Ալիշեր Ուսմանովը եւ Ալեքսանդր Մամութը բանակցություններ են վարում SUP ընկերության իրենց բաժնեմասի վաճառքի շուրջ, որը ղեկավարում է LiveJournal-ի բլոգների ծառայությունը, Championat.com, Quto.ru եւ Redigo.ru կայքերը, +SOL գովազդային գործակալությունը եւ Gazeta.ru ինտենետային հրատարակչությունը: SUP-ի գնման մեջ հետաքրքված է, մասնավորապես, Yahoo! ինտերետային գիգանտը, հաղորդում է «Կոմերսանտ» թերթը:

«Կոմերսանտ»-ը գրում է, որ ներկայումս SUP-ի ղեկավարները բանակցում են երեք խոշոր ընկերությունների հետ, որոնք կարող են դառնալ ինչպես պորտֆելային, այնպես էլ ռազմավարական ներդրողներ: Դեռ գարնանը ընկերության վաճառքի շուրջ SUP-ի բաժնետերերը բանակցում էին Yahoo!-ի հետ, սակայն այժմ բանակցությունները դադարեցվել են: