Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը հատուկ գրաֆիկով է աշխատելու նոր ուսումնական տարվա մեկնարկին: Այդ մասին այսօր` օգոստոսի 31-ին կայհացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը:

«Ոստիկանությունը նախքան ուսումնական տարվա մեկնարկը նախապատրաստական աշխատանքներ է կատարել. բոլոր դպրոցների մոտ գծանշումներն արդեն ավարտված են, ճանապարհային երթեւեկության կանոններն են դրված»,- ասել է Նորիկ Սարգսյանը:

Վերջինիս խոսքով, հատուկ աշխատանքային գրաֆիկով տասնօրյակն անցկացվելու է «Ուշադրություն երեխաներ» կարգախոսով:

Նորիկ Սարգսյանը խնդրել է ուսուցիչներին ուսուցանել աշակերտներին ճանապարհային երթեւեկության կանոնները: Նա հիշեցրել է, որ 2010թ. սեպտեմբերի առաջին տասնօրյակում վեց պատահար է եղել, որոնց արդյունքում մեկ մարդ զոհվել էր, վեցը` վիրավորվել էին: