Հայաստանի ճանապարհային ոստիկանության պետի պարտականությունները ներկայումս կատարում է ՃՈ պետի տեղակալ Լյովա Մելքոնյանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը պաշտոնական չարաշահումների մեղադրանքով օգոստոսի 30-ին ձերբակալել էր Հայաստանի ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանին:
NEWS.am-ի աղբյուրի փոխանցմամբ, սակայն, Օհանյանի ազատումը ժամերի հարց է, իսկ ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնում նշանակվելու է ՃՈ հաշվառման-քննական բաժնի (ժողովրդի մեջ հայտնի Քանաքեռի ԳԱԻ-ի) պետ, գնդապետ Արթուր Մարգարյանը: Մեր աղբյուրը հայտնեց, որ Մարգարյանը ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մերձավոր անձանցից է, ով վայելում է ոստիկանապետի անվերապահ վստահությունը:




























