Մոսկվայում սպանված Վրաստանի քաղաքացի Գել Բլիաձեի ընտանիքը դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին` մահացածի մարմինը Վրաստան տեղափոխելու խնդրանքով:

Ընտանիքի անդամների հայտարարությամբ` Մոսկվայում նրանց համար արհեստական խոչընդոտներ են ստեղծել եւ խնդիրներ են առաջացել, որոնք մինչ օրս հնարավոր չէ լուծել: Նրանք որոշակի փաստաթղթեր են լրացրել, որոնք ուղարկվելու են Մոսկվա, եւ սպանվածի ընկերոջը` Զազե Դոլիձեին, հնարավորություն է տրվելու տեղափոխել մահացածի մարմինը, հաղորդում է «Գրուզյա online»-ը:

Դոլիձեի խոսքով, մոսկովյան դատախազությունը թույլտվություն չի տվել մարմինը փոխադրելու համար: Նրանք հայտարարել են, որ անհրաժեշտ է ճշգրտել փորձաքննության որոշակի տվյալներ:

Հիշեցնենք, որ Բլիաձեն սպանվել է Մոսկվայում հունիսի 5-ին: Կասկածյալը արդեն ձերբակալվել է: Սպանության պատճառը դարձել  է Բլիաձեի ազգային պատկանելիությունը: