Գրոզնիում տեղի ունeցած պայթյունները որակվել են որպես ահաբեկչություն եւ այդ գործով  հարուցվել է քրեական գործ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նախօրեին Գրոզնիում տեղի ունեցած երկու պայթյունի զոհերի թիվը հասել է 8-ի:

«Ներկայումս հիվանդանոցում գտնվում է 22 մարդ, նրանցից 5-ի վիճակը ծանր է»,-հայտնել է Չեչնիայի առողջապահության նախարար Մուսա Ահմադովը, հաղորդում է ՌՒԱ «Նովոստին»:

Ստացած վնասվածքներից այսօր մահացել է եւս մեկ ոստիկան:

Նախօրեին Գրոզնիում նույն տեղում երկու պայթյուն էր տեղի ունեցել: Տղամարդուն բռնելու փորձի ժամանակ նա պայթեցրել էր ինքն իրեն Բոգդան Խմելնիցկիի փողոցի վրա: Պայթյունը տեղի էր ունեցել «Սեդա» սրճարանի մոտակայքում: Պարետային ծառայության երկու աշխատակիցներ զոհվել էին:

Երկրորդ պայթյունը տեղի էր ունեցել այն պահին, երբ դեպքի վայր էին ժամանաել օրինապահ մարմինների աշխատակիցներ, կային նաեւ անցորդներ:

Հանրապետական ՆԳՆ-ում պարզաբանել են, որ երեք մահապարտ են պայթեցրել իրենք իրենց, ոչ թե երկու, ինչպես հաղորդվում էր ավելի վաղ: