Եվրոպայում The New York Times (NYT) թղթակից Սթիվեն Էռլանգերը տեղեկացրել է, որ բարձր գնաճի եւ թուրքական լիրայի անկման պայմաններում թուրք զինվորականները «մի գիշեր կարող են հայտնվել» Հունաստանում։

«Քանի որ  գարնանային ընտրություններից առաջ Էրդողանը բախվում է աճող քաղաքական եւ տնտեսական դժվարությունների, նա ամառվանից սկսած ավելացնում է ՆԱՏՕ-ի գծով դաշնակցի դեմ սպառնալիքները՝ օգտագործելով սովորաբար զինվորական բազեների եւ ուլտրաազգայնականների համար նախատեսված լեզուն»,- գրել է Էռլանգերը։

Հրապարակման մեջ նշվել է, որ մի շարք փորձագետներ եւ դիվանագետներ հնարավոր են համարում պատերազմը Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ։ Եվրոպացի պաշտոնյաները ենթադրում են, որ այդ հակամարտութան սպառնալիքն իսկապես գոյություն ունի։

NYT-ի թղթակցի կարծիքով՝ լարվածությունը Թուրքիայի եւ Հունաստանի հարաբերություններում կարող է բարդացնել Եվրոպայի վիճակը՝ Ռուսաստանի դեմ պայքարի միասնության պահպանման հարցում։

Հոդվածում նաեւ նշվել է, որ Թուրքիան խնդրահարույց դաշնակից է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների համար, քանի որ Անկարան հրաժարվել է պատժամիջոցներ մտցնել Ռուսաստանի դեմ, իսկ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի է մոտեցել ռուս պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուտինի հետ։