Թուրքիան Սեւ ծովի վրայով սեփական բալիստիկ հրթիռի փորձնական արձակում է իրականացրել, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Տեղական ժամանակով առավոտյան ժամը 7-ին Ռիզե նավահանգստային քաղաքի մոտ գտնվող օդանավակայանից հրթիռի արձակման համար օգտագործվել է շարժական հարթակ:  

Աղբյուրները նշում են, որ գաղտնի հրթիռային նախագիծը, որը ստացել է «Թայֆուն» անվանումը, իրականացվում է արդեն մի քանի տարի: Պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտը, որը վերահսկում է տեղական արտադրության զենքի մշակումը, հրաժարվել է հրապարակել նախագծի վերաբերյալ որեւէ տեղեկություն: