Գերմանիայի դատախազությունը խուզարկել է Deutsche Bank-ի կենտրոնակայանը՝ կապված բազմամիլիարդանոց հարկային խարդախության սխեմայի հետաքննության հետ, որը հայտնի է որպես «cum-ex», հաղորդում է Reuters-ը:

Քյոլնի դատախազությունը հաստատել է, որ խուզարկություն է իրականացրել Ֆրանկֆուրտում գտնվող բանկում եւ աուդիտորական ընկերությունում, որին մասնակցել են ավելի քան 100 քննիչներ:

Deutsche Bank-ի  գլխավոր տնօրեն Քրիսթիան Սեւինգը  փորձում է մաքրել իր հեղինակությունը 2018 թվականին բանկի կառավարչի պաշտոնը ստանձնելուց հետո: