Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հրաժարվելու մասին Կանբերայի հայտարարություններից հետո կանչել է Ավստրալայի դեսպանին: Այդս մասին գրում է Times of Israel հրատարակությունը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրներին:

Ավստրալիայի դեսպանին ասել են, որ Իսրայելի մայրաքաղաքի կարգավիճակի վերաբերյալ Ավստրալիայի ԱԳՆ-ի դիտողությունները «ողորմելի որոշում են»,  հայտնել է հրատարակության աղբյուրը: Նշվում է, որ Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը նույնպես քննադատել է Ավստրալիայի դիրքորոշումն այս հարցում։

Բացի այդ, Իսրայելի իշխանությունները լրջորեն մտահոգված են Ավստրալիայի կողմից Պաղեստին պետության ճանաչման հնարավորությամբ, քանի որ մի քանի տարի առաջ իշխող Լեյբորիստական ​​կուսակցությունն արդեն մտածում էր այդ սցենարի մասին, գրում է Times of Israel-ը։

Հոկտեմբերի 18-ին Ավստրալիայի ԱԳ նախարար Պեննի Վոնգը հաստատել էր նախորդ կառավարության՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաղաքաք ճանաչելու որոշման չեղարկումը: Ավստրալիայի ներկայիս ձախակենտրոն կառավարությունը կարծում է, որ որ Երուսաղեմի վերջնական կարգավիճակը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով։