Չինաստանում անվտանգության ուժերը կանխել են ահաբեկիչների, անջատողականների եւ կրոնական ծայրահեղականների մի շարք գործողություններ, որոնք մտադիր էին խափանել Միջինասիական առեւտրային տոնավաճառի անցկացումը, որը բացվում է այսօր` Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի մայրաքաղաք Ուրումչիում:
Նման հայտարարությամբ է հանդես եկել շրջանի ղեկավարներից մեկը, հաղորդում է «Ազատությունը»:
Որպես իր խոսքերի հաստատում, պաշտոնյան միայն մեկ փաստ է բերել. օրերս ուղեւորներից մեկը փորձել է Ուրումչիի օդանավակայանում օդանավի սրահ դանակ անցկացնել:



























