Բեսլանում հիշում են թիվ 1 դպրոցում սեպտեմբերի 1-ի ահաբեկչության զոհերին: Ուղիղ 51 ժամ 50 րոպե դպրոցի ավերակներում մմեր կվառվեն: Հենց այդքան ժամանակ են երեխաները գտնվել ահաբեկիչների կողմից գրավված դպրոցում:

Սեպտեմբերի 3-ին, դպրոցի գրոհի օրը, Երեւանի ժամանակով 14:05-ին Բեսլանի դպրոցի աշակերտները օդ բաց կթողնեն 334 սպիտակ փուչիկներ (զոհված պատանդների թվով): Բացի այդ, բարձրաձայն կհնչեցվեն նրանց բլորի անունները:

Ուղիղ 7 տարի առաջ` 2004 թվականին ահաբեկիչները պատանդ էին վերցրել ավելի քան 1000 մարդու:

Ավերված դպրոցի մոտ սգո արարողությանը կմասնակցի նաեւ Հյուսիսային Օսիայի նախագահ Թայմուրազ Մամսուրովը:

Բեսլանի ողբերգության զոհ գնաց 334 մարդ, որոնցից 186-ը` երեխաներ: Հաշմանդամ են դարձել 126 նախկին պատանդներ, որոնցից 70-ը` երեխաներ: